Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է հաղթանակը շվեդական «Կալմարի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, որը տեղի է ունեցել Աբովյանի «Քաղաքային» ստադիոնում։

«Փյունիկը» հաղթել է 2:1 հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ։ Շվեդիայում տեղի ունեցած առաջին խաղում եւս 2:1 հաշվով հաղթել էր երեւանյան թիմը։

«Փյունիկի» հաջորդ մրցակիցը կլինի նորվեգական «Բուդյո-Գլիմտը»։ Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին, պատասխան խաղը՝ օգոստոսի 17-ին։