Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հաղորդում է 90min-ը։

Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն սկսել է մշակել ծրագիր, որը թույլ կտա 2025թ․ ամռանը գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 174 միլիոն եվրոյով։ Մանչեսթերյան ակումբի հետ Էրլինգ Հոլանդի պայմանագրով նախատեսված է այդքան հրաժարագին երկու տարի հետո։


Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։