Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» առաջիկայում կհայտարարի Իսպանիայի հավաքականի 16-ամյա եզրային կիսապաշտպան Լամին Յամալի հետ նոր պայմանագիր կնքելու մասին, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Ֆուտբոլիստի հրաժարագինը կսահմանվի 1 միլիարդ եվրո։

ՖԻՖԱ-ի կանոններով՝ 16-ամյա խաղացողի պայմանագրի առավելագույն ժամկետը կարող է լինել 3 տարի։

Լամին Յամալի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Լամին Յամալը Լա Լիգայում նորամուտը նշել է 15 տարեկան եւ 290 օրականում՝ սահմանելով տարիքային ռեկորդ կատալոնական ակումբում։