Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել մարզչական կարիերան ավարտած Միրչա Լուչեսկուին։ Ռումինացի մասնագետի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականի նախկին ավագը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», որտեղից տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։

«Իմանալով ձեր հեռանալու մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ իմ տաղանդի նկատմամբ ձեր հավատի համար։ Շնորհակալ եմ վստահության, ինձ ոգեշնչելու եւ կարիերայիս վրա խորը ազդեցության համար։ Դուք ինձ համար եղել եք ավելին, քան մարզիչ։ Ձեր դաստիարակչականությունը նպաստել է ձեւավորմանն այն մարզիկի, որն այսօր եմ։ Շնորհակալ եմ եւ մաղթում եմ ամենայն բարիք»,- գրել է Մխիթարյանը սոցիալական ցանցերում։

Մխիթարյանը «Շախտյորում» հանդես է եկել 2010-2013 թվականներին։