Ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում նոյեմբերի 20-ին կշարունակվեն վերջին տուրի հանդիպումները։

C խմբում Ուկրաինան ու Իտալիան անմիջական դիմակայությունում կվիճարկեն երկրորդ ուղեգիրն այս խմբից։ Մյուս ուղեգիրը նվաճել է խմբի հաղթող Անգլիան։


E խմբում եւս անմիջական դիմակայությունում կվիճարկվի երկրորդ ուղեգիրը։ Չեխիան ու Մոլդովան են հավակնում երկրորդ տեղին։ Առաջին ուղեգիրն ապահովել է Ալբանիան։

H խմբում Սլովենիան ու Ղազախստանը դարձյալ անմիջական դիմակայությունում կվիճարկեն երկրորդ ուղեգիրը։ Այս խմբում առաջին ուղեգիրը նվաճել էր Դանիան։

Եվրո-2024, ընտրական փուլ, վերջին տուր

C խումբ

Հյուսիսային Մակեդոնիա - Անգլիա՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

Ուկրաինա - Իտալիա՝ 23:45

Изображение

E խումբ

Ալբանիա - Ֆարերյան կղզիներ՝ 23:45

Չեխիա - Մոլդովա՝ 23:45

Изображение

H խումբ

Հյուսիսային Իռլանդիա - Դանիա՝ 23:45

Սլովենիա - Ղազախստան՝ 23:45

Սան Մարինո - Ֆինլանդիա՝ 23:45

Изображение