Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։ Մի քանի օր առաջ կողմերը համաձայնության են հասել բոլոր հարցերի վերաբերյալ, հաղորդում է Footmercato-ն։

Ամռանը կավարտվի Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, եւ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Մբապեի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 180 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, խփել է 25 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։