2024 թվականի հունվարի 15-ի երեկոյան տեղի կունենա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՖԻՖԱ-ն կամփոփի 2023 թվականը և կհայտարարի տարվա լավագույններին։

Տղամարդկանց և կանանց Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են քվեարկությանը և ընտրել իրենց կարծիքով տարվա լավագույններին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով

Լավագույն դարպասապահ

1) Էդերսոն
2) Տիբո Կուրտուա
3) Մարկ-Անդրե տեր Շտեգեն

Լավագույն ֆուտբոլիստ

1) Էրլինգ Հոլանդ
2) Քևին դե Բրույնե
3) Ռոդրի

Լավագույն մարզիչ

1) Պեպ Գվարդիոլա
2) Սիմոնե Ինձագի
3) Անգելոս Պոստեկօղլու

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյան

Լավագույն դարպասապահ

1) Էդերսոն
2) Տիբո Կուրտուա
3) Անդրե Օնանա

Լավագույն ֆուտբոլիստ

1) Բեռնարդո Սիլվա
2) Քևին դե Բրույնե
3) Էրլինգ Հոլանդ

Լավագույն մարզիչ

1) Պեպ Գվարդիոլա
2) Չավի
3) Սիմոնե Ինձագի

Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյան

Լավագույն դարպասապահ

1) Մերի Էրփս
2) Մակքենզի Առնոլդ
3) Զեչիրա Մուշովիչ

Լավագույն ֆուտբոլիստուհի

1) Սալմա Պարալուեյո
2) Սեմ Քեր
3) Լինդսի Հորան

Լավագույն մարզիչ

1) Ջոնաթան Խիրալդես
2) Սարինա Վիգման
3) Թոնի Գուստավսոն

Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթին

Լավագույն դարպասապահ

1) Մակքենզի Առնոլդ
2) Զեչիրա Մուշովիչ
3) Մերի Էրփս

Լավագույն ֆուտբոլիստուհի

1) Այտանա Բոնմատի
2) Լինդսի Հորան
3) Կադիդիատու Դիանի

Լավագույն մարզիչ

1) Սարինա Վիգման
2) Ջոնաթան Խիրալդես
3) Թոնի Գուստավսոն