Հյուսիսամերիկյան ֆուտբոլային ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության երկրորդ տուրում «Ինտեր Մայամին» հյուրընկալվեց «Լոս Անջելես Գելաքսիին»։ Հյուրերը պարտությունից խուսափեցին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի գոլի շնորհիվ՝ 1:1:

75-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Լոս Անջելես Գելաքսիի» սերբ հարձակվող Դեյան Յովելիչը։

Մեսին պատասխան գոլը խփեց ավելացված երկրորդ րոպեին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո։

«Ինտեր Մայամին» 4 միավորով Արեւելյան կոնֆերենցիայի առաջատարն է։