Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է Թուրինի «Յուվենտուսի» 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի չորս տարվա որակազրկումը հակադոպինգային կանոնների խախտման համար։ Պատճառը եղել է Պոգբայի արյան մեջ տեստոստերոնի բարձր մակարդակը։

«Մեկ վայրկյան անգամ չեմ կարող պատկերացնել, որ Պոգբան մտադրություն կամ ցանկություն է ունեցել ընդունել դոպինգ։

Իհարկե, չեմ կարող անտարբեր մնալ Պոլի վշտին՝ հաշվի առնելով նրա նվաճումները հավաքականում եւ մեր հարաբերությունները»,- Դեշամի խոսքը մեջբերում է L'Equipe-ը։

Պոգբան «Յուվենտուս» էր վերադարձել 2022 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից», սակայն դրանից հետո վնասվածքների պատճառով թուրինյան ակումբում մասնակցել է 12 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։

Ֆրանսիայի հավաքականի կազմում Պոգբան դարձել է Եվրո-2016-ի փոխչեմպիոն, 2018թ․ աշխարհի չեմպիոն, 2021թ․ Ազգերի լիգայի հաղթող։