Ֆուտբոլի ազգային հավաքականները մարտի 26-ին կանցկացնեն հերթական ընկերական հանդիպումները։

Հայաստանի հավաքականը Պրահայում կհյուրընկալվի Չեխիայի թիմին։

Հայաստանի եւ Չեխիայի թիմերը կհանդիպեն 6-րդ անգամ։ Նախորդ անգամ եւս հանդիպումը եղել է ընկերական։

2016թ․ օգոստոսին չեխերը սեփական խաղադաշտում հաղթել են 3:0 հաշվով։

2006թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում Չեխիան Հայաստանի թիմին հաղթել է 3:0 եւ 4:1 հաշվով։

2014թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում չեխերը Երեւանում հաղթել էին 3:0 հաշվով, սեփական խաղադաշտում պարտվել էին 1:2 հաշվով։

Ընկերական հանդիպումներ

Ֆինլանդիա - Էստոնիա՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

Լատվիա - Լիխտենշտեյն՝ 21:00

Հունգարիա - Կոսովո՝ 22:00

Մալթա - Բելառուս՝ 22:00

Նորվեգիա - Սլովակիա՝ 22:00

Չեխիա - Հայաստան՝ 23:00

Դանիա - Ֆարերյան կղզիներ՝ 23:15

Ռումինիա - Կոլումբիա՝ 23:30

Սենեգալ - Բենին՝ 23:30

Ուրուգվայ - Կոտ դ’Իվուար՝ 23:30

Անգլիա - Բելգիա՝ 23:45

Գերմանիա - Նիդերլանդներ՝ 23:45

Սլովենիա - Պորտուգալիա՝ 23:45

Իռլանդիա - Շվեյցարիա՝ 23:45

Շոտլանդիա - Հյուսիսային Իռլանդիա՝23:45

Լյուքսեմբուրգ - Ղազախստան՝ 23:45

Ավստրիա - Թուրքիա՝ 23:45

Ֆրանսիա - Չիլի՝ 00:00

Եգիպտոս - Խորվաթիա՝ 00:00

Իսպանիա - Բրազիլիա՝ 00:30

Արգենտինա - Կոստա Ռիկա՝ 06:50