Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հունիսի 1-ին տեղի կունենա եզրափակիչը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տիտղոսը կվիճարկեն այս մրցաշարի 14-ակի գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան», որը մեկ անգամ է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը (1997-ին)։
«Ռեալն» ու «Բորուսիան» հանդիպել են 14 անգամ։ 3 հաղթանակ ունի դորտմունդյան թիմը, 6 հաղթանակ՝ «Ռեալը»։ 5 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են 2017-2018-ի Չեմպիոնների լիհայի խմբային փուլում։ Երկու հանդիպումներում էլ հաղթել է Արքայական թիմը (3:1, 3:2)։
«Բորուսիան» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է 2013-ին՝ «Ուեմբլիում» 1:2 հաշվով պարտվելով Մյունխենի «Բավարիային»։ «Բորուսիայի» այն տարվա կազմից մնացել են գերմանացիներ Մատս Հումելսն ու Մարկո Ռոյսը։
«Ռեալը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդես է եկել 2022-ին՝ բրազիլացի հարձակվող Վինիսիուսի գոլի շնորհիվ 1:0 հաշվով պարտության մատնելով անգլիական «Լիվերպուլին»։
Հավանական մեկնարկային կազմեր
«Բորուսիա»․ Կոբել, Ռիերսոն, Հումելս, Շլոտերբեկ, Մաատսեն, Ջան, Զաբիտցեր, Բրանդտ, Սանչո, Ֆյուլկրուգ, Ադեյեմի։
«Ռեալ»․ Կուրտուա, Կարվախալ, Նաչո, Ռյուդիգեր, Մենդի, Կրոս, Կամավինգա, Վալվերդե, Բելինգեմ, Վինիսիուս, Ռոդրիգո։
Եզրափակիչը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Հանդիպումը կսպասարկի Սլովենիայի մրցավարական խումբը։
Գլխավոր մրցավար՝ Սլավկո Վինչիչ։
Եզրային մրցավարներ՝ Թոմաշ Կլանչնիկ, Անդրաժ Կովաչիչ։
Չորրորդ մրցավար՝ Ֆրանսուա Լետեկսիե (Ֆրանսիա)։
Պահեստային մրցավար՝ Սիրիլ Մյունիե (Ֆրանսիա)։
VAR՝ Նեյց Կայտազովիչ, Ռադե Օբրենովիչ (երկուսն էլ՝ Սլովենիա), օգնական՝ Մասիմիլիանո Իրատի (Իտալիա)։