Հայտնի է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացանկը 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։
F խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հունգարիան ու Իռլանդիան։ Չորրորդ մասնակիցը կլինի Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի (մարտի 20) Պորտուգալիա - Դանիա զույգի հաղթողը։
12 խմբերի հաղթողները կնվաճեն եզրափակիչ մրցաշարի ուղեգրեր, երկրորդ տեղը զբաղեցրած թիմերն ու Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի մասնակիցները փլեյ-օֆֆում կվիճարկեն եւս 4 ուղեգիր։
ԱԱ-2026-ի ընտրական փուլ․ Հայաստանի հավաքականի խաղացանկ
Սեպտեմբերի 6
Հայաստան - Պորտուգալիա/Դանիա
Սեպտեմբերի 9
Հայաստան - Իռլանդիա
Հոկտեմբերի 11
Հունգարիա - Հայաստան
Հոկտեմբերի 14
Իռլանդիա - Հայաստան
Նոյեմբերի 13
Հայաստան - Հունգարիա
Նոյեմբերի 16
Պորտուգալիա/Դանիա - Հայաստան