Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոհ է մնացել Ռուրյան դերբիում «Շակե 04»-ի դեմ իր թիմի հաղթանակից:
«Դա շատ կարևոր հաղթանակ էր: Ես ուրախանում եմ ակումբի և առաջին հերթին երկրպագուների և նրանց համար, ովքեր մասնակցում էին խաղին: Դա ծանր շաբաթ էր երեք կարևոր խաղով: Դերբիում հաղթանակը հիանալի էր, այդ ոգով էլ մենք պետք է շարունակենք նաև հետագայում»,- հայ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել երեք գոլի մեջ էլ և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: