Բունդեսլիգայում 11-րդ տուրը եղել է Դորտմունդի և Բայերի շաբաթ, քանի որ երկու թիմերն էլ կարողացել են երեք միավոր նվաճել: Այս շաբաթը հատկապես լավն էր Բորուսիայի համար, որը կարողացավ 6-1 հաշվով պարտության մատնել Շտուտգարտին, ինչի պատճառով Յուրգեն Կլոպի ֆուտբոլիստները գերակշռում են Goal-ի կողմից նրերկայացրած խորհրդանշական հավաքականում: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 

Խորհրդանշական հավաքականում դարպասապահը Ֆրայբուրգը ներկայացնող Օլիվեր Բաումանն է, ով չնայած Նյուրնբերգից կրած 3-0 պարտության խաղի ժամանակ 12 սեյվ է կատարել:

Խորհրդանշական հավաքականում պաշտպաների գծում գերակշռում է Շալկե 04-ը` ի դեմս Ժոել Մատիպի և Բենեդիկտ Հովեդեսի: Նրանցից բացի հավաքականում ընդգրկվել են Դորտմունդի Բորուսիան ներկայացնող Էրիկ Դուրմը և Բավարիայի դարպասներին գոլի հեղինակ դարձած Նիկլաս Սուլեն:

Խորհրդանշականի հավաքականի կիսպաշտպաններն են Աուգսբուրգից Անդրե Հահնը, Մյունխեն Գլադբախից Ռաֆաելը, Մյունխենի Բավարիայից Ռիբերին և Դորմունդի Բորուսիան ներկայացնող հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով, ինչպես նշում է Goal-ը, շարունակում է ծաղկել որպես Բորուսիայի ֆուտբոլիստ:

Հարձակման գծում խորհրդանշական հավաքականում Այնտրախտի Բրաունշվեյգը ներկայացնող Դոմինիկ Կումբելան և Շտուտգարտի խաղի ժամանակ հեթ-տրիկի հեղինակ դարձած Ռոբերտ Լևանդովսկին: