Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Նիկոլաս Լոմբերթսը «Պորտուի» դեմ տնային խաղից հետո, որը ավարտվել է 1-1 հաշվով, նշել է, որ «Սպարտակի» հետ խաղը հեշտ խաղ չի լինելու: Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Սպարտակ»-«Զենիթ» խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին:
«Առաջին խաղակեսը լավ չհաջողվեց, իսկ երկրորդը մենք  ավելի լավ անցկացրեցինք: Դժբախտաբար չկարողացանք խփել երկրորդ գնդակը` չիրականացնելով 11 մետրանոցը: Չէի քննադատի Հալկին: Նա նախաձեռնությունը իր ձեռքն է վերցնում, սակայն պետք է հասկանալ, որ 11 մետրանոցը վիճակախաղ է»,- Լոմբերթսի խոսքերն է փոխանցում Чемпионат.com-ը:

«Չգիտեմ ինչպես գնահատել ոչ ոքին: Այն երկակի արդյունք է մեզ համար: Մի կողմից մենք առավելություն ունենք Պորտուի նկատմամբ հավաքած միավորներով, սակայն վիճակը այնպիսին է, որ «Զենիթը» չպետք է պարտվի «Ատլետիկոյին» և պետք է հաղթի Ավստիայում: Չնայած Ատլետիկեյի հետ խաղալու են հաղթանակ տանելու համար»,- նշել է պաշտպանը:

«Ես չեմ կարող ասել ինչն էր մեր կողմից բաց թողնված գոլի պատճառը: Ես այդ պահին պատասխանում էի իմ գոտին` վերահսկելով Ջեքսոն Մարտինեսին: Դժվար է արդյոք վերահսկել «Պորտուի» առաջնորդին: Իհարկե, մենք բոլորս գիտենք նրա ուժի մասին: Սակայն մտածում եմ լավ էինք պատրաստվել Մարտինեսին փակելու համար: Նրան քիչ բան էր հաջողվում: Սակայն հաջորդ խաղը «Սպարտակի» հետ հեշտ չի լինելու, քանի որ նրանց հարձակվող Մովսիսյանը նույնպես շատ ուժեղ է»,- եզրակացրել է «Զենիթի» պաշտպանը: