Ռուսաստանի հավաքականի նախորդ հարձակվող Օլեգ Վերետեննիկովը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուր «Սպարտակ» -«Զենիթ» խաղից առաջ համեմատել է երկու ակումբի հարձակվողներ` Յուրա Մովսիսյանին և Հալկին: Վերետեննիկովի կարծիքով նրանք բացարձակ տարբեր խաղաոճերի ֆուտբոլիստներ են:

«Բացարաձակ ճշմարտություն է, որ թե Հալկը, թե Մովսիսյանը բարձր դասի հարձակվողներ են: Նրանցից յուրաքանչյուրը ունի իր առավելությունները, սակայն նրանք լրիվ տարբեր խաղաոճերի ֆուտբոլիստներ են: Յուրան հարձակումների ավարտող է: Հալկը կարող է սկսել հարձակումը, նա մեծ մասամբ գործում է խորքից: Հալկի գլխավոր առավելություններն են ուժը, տեխնիկան և ագրեսիվությունը, երբ բրազիլացին ստանում է գնդակ, նրան շատ դժվար է կանգնեցնել: Մովսիսյանը գոլային լավ հոտառություն ունի, շատ լավ է ընտրում դիրքը, միշտ գիտի, ինչպես խաղալ տուգանային հրապարակում»,- Վերետեննիկովի խոսքերն է մեջբերում Sportbox.ru-ն: Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ներկայիս առաջնությունում Մովսիսյանը ինը գոլի հեղինակ է դարձել, իսկ Հալկը` ընդամենը յոթ: