Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը դեկտեմբերի 22-ին Լոս-Անջելեսում մասնակցություն է ունենալու բարեգործական միջոցառման:

Այս մասին անձամբ հայտնել է ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում: « Լոս Անջելեսում բնակվող իմ բոլոր ընկերներ, նշեք այս ամսաթիվը ձեր օրացույցում: Դեկտեմբերի 22-ին ես մասնակցություն եմ ունենալու բարեգործական միջոցառման, որը տեղի է ունենալու Գլենդելի մարզական համալիրում: Մեծ հաճույքով կաշխատեմ երեխաների հետ և կհանդիպեմ ձեզ հետ»,- նշել է Մովսիսյանը: