Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն հայտարարել է, որ պատրաստ է մայիսին մենամարտել ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերի հետ: Բռնցքամարտիկների պրոմոութերներն արդեն երկար ժամանակ բանակցում են մենամարտը կազմակերպելու համար:

«Պատրաստ եմ մայիսի 2-ին մենամարտել Մեյուեյզերի հետ: Չգիտեմ՝ նա կողմ է, թե ոչ: Հիանալի է, որ բանակցություններ են ընթանում: Նախկինում նույնիսկ դա չկար»,- Պակյաոյի խոսքերը փոխանցում է BoxingScene-ը: