Այսօր՝ ապրիլի 12-ին, «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արման Այվազյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեծանվաարշավ-ուխտագնացություն՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ուխտագնացության նպատակն է՝ մարդկության հիշողության մեջ ևս մեկ անգամ ամրագրել պատմական իրողությունը՝ դատապարտելով և «ոչ» ասելով աշխարհում նորանոր ցեղասպանությունների իրագործմանը: