Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ հաղթել է «Հերտային»:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը ու երկու գոլային փոխանցում կատարեց: Մխիթարյանը հանդիպման 9-րդ և 47-րդ րոպեներին դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Բորուսիա» - «Հերտա»` 2:0

Գոլերը հեղինակներն են` Սուբոտիչ 9՛, Դուրմ 47՛: