Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Գարեթ Բեյլի գործակալին հորդորել է «հանգստություն պահպանել», երբ վերջինս հանդես է եկել ենթադրությամբ, թե հարձակվողի թիմակիցները նրան բավարար չափով փոխանցումներ չեն կատարում, գրում է BBC Sport-ը:

Ջոնաթան Բարենթը պնդում է, որ 25-ամյա ուելսցին տուժում է՝ «Ռեալի»  մյուս խաղացողների կողմից օգնության բացակայության պատճառով:

«Սա մի աշխարհ է, որտեղ շատ մարդիկ են խոսում, և երբեմն նրանք չափից դուրս շատ են խոսում»,- ասել է Անչելոտին: «Բեյլը երբեք խնդիրներ չի ունեցել իր թիմակիցների հետ, իսկ թիմակիցները՝ Բեյլի»:

2013թ. սեպտեմբերին` Պրեմիեր Լիգայի կողմից 85.3 մլն £ արժողությամբ գործարք ստորագրելուց հետո, Բեյլն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստն է:

Սաութհեմփթոնի նախկին սանը իր դեբյուտային սեզոնի 46 խաղերի ընթացքում խփել է 24 գնդակ՝ օգնելով «վիկինգներին» հաղթել Չեմպիոնների լիգայում և նվաճել Կոպա դել Ռեյը: Բայց այս մրցաշրջանում նա բացահայտ հեգնանքի է ենթարկվել որոշ աջակիցների կողմից և հայտնվել  իսպանական մամուլի ծանր քննադատության թիրախում:

Բեյլը, ով այս մրցաշրջանում 44 հանդիպումներում 15 գոլ է խփել, ուշադության կենտրոնում է հայտնվել նաև անցյալ շաբաթ Յուվենտուսում կայացած Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում իր ելութի պատճառով:

«Բեյլի գործակալը երբեք ներկա չի եղել մեր մարզումներին, չգիտի, թե մեզ մոտ ինչ մթնոլորտ է տիրում»,- ավելացրել է Անչելոտին՝ այսօրվա պատասխան հանդիպմանն ընդառաջ, որտեղ մադրիդցիներն ամեն կերպ ձգտելու են ետ բերել բաց թողած գնդակներն ու առաջ անցնել հաշվի մեջ: «Ավելի լավ կլինի հանգստություն պահպանել. այս մրցաշրջանում մենք գոհ ենք Բեյլից»: