«Բարսելոնայի» կազմում Չավին ավելի շատ է հանդես եկել, քան թիմի մեկ այլ ֆուտբոլիստ, սակայն հիմա կիսապաշտպանը հաստատել է, որ իջեցնում է  Կամպ Նոու մարզադաշտում իր փառահեղ կարերայի  վարագույրը, գրում է CNN-ը։ 

Չավին, ով  իր առաջին քայլերն սկսել է կատալոնական ակումբում՝ 1988թ․ և արդեն 24 տարի է, ինչ հանդես է գալիս այստեղ, հայտարարել է, որ ամռանը «Ալ-Սադի» հանդերձանքով կմիանա քաթարական ակումբին։

35-ամյա իսպանացին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր որոշումը հստակ է, բայց այն կայացնելը շատ դժվար էր․ «Ուզում եմ հայտարարել, որ ես թողնում եմ Բարսան այս մրցաշրջանի ավարտին։ Ինձ համար  ծանր է լինելու այն, որ այլևս չեմ հագնելու կապտանռնագույնների վերնաշապիկը»։

Նա մեկնում է Քաթար՝ «Բարսելոնայի» կազմում  Լա լիգայի ևս մեկ գավաթ նվաճելուց հետո, (8-րդը թիմի համար), և դեռ կարող է կարիերան ավարտել եռակի հաղթանակով՝ ավելացնելով ևս մեկ Արքայական  և Չեմպիոնների լիգայի գավաթ թիմի պատմության մեջ։