Մայիսի 24-ին Ֆրանսիայում հյուրընկալվել էր մի ամբողջ աստղաբույլ, ինչը պայմանավորված էր երկու կարևոր իրադարձություններով՝ «Կանն»-ի կինոփառատոնի փակմամբ և «Ֆորմուլա 1»-ի «Գրան-պրի Մոնակո» ավտոմրցաշարի անցկացմամբ: Վերջինիս ներկա էին ինչպես Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդը և արքայադուստր Շարլենը, այնպես էլ մի շարք հայտնի դեմքեր: Նրանց շարքում հատկապես ուշադրություն էր գրավում մի զույգ, ում միասին հայտնվելն օրվա ամենաշատ քննարկված թեմաներից էր: Խոսքը գնում է Կրիշտիանու Ռոնալդուի և նրա նորաթուխ ընկերուհի՝ Կառա Դելեվինի մասին: Նրանք միասին են ժամանել այնտեղ, լուսանկարվել են և հիանալի ժամանակ անցկացրել: