«Պարի Սեն-Ժերմենը» կամ «ՊՍԺ»-ն Ֆրանսիական ֆուտբոլային ակումբ է, որը ներկայացնում է Փարիզ քաղաքը: Ստեղծվել է 1970թ․։

«ՊՍԺ»-ն  3 անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն (1986,1994, 2015), 6 անգամ նվաճել է Ֆրանսիայի գավաթը (1982, 1983, 1993, 1995, 1998, 2004, 2006, 2010), նաև 3 անգամ դարձել է ֆրանսիական Լիգայի գավաթի  (1995, 1998, 2008) և մեկ անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի հաղթող (1995-1996) թթ․ մրցաշրջանում: Վերջինս ֆրանսիական ակումբի առայժմ միակ եվրոգավաթային տիտղոսն է։

Ակումբի նախագահը Նասեր Ալ Խելաիֆին է, թիմի գլխավոր մարզիչը`  Լորան Բլանը, ավագը` Տիագո Սիլվան:

37-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում «փարիզցիները» գրավում են 37-րդ հորիզոնականը:

Թիմի մարզադաշտը  Պարկ դե Պրենսն է, որը տեղավորում է մինչև 48,712 հանդիսական: