WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը երեկ Բեռլինում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինչպես նաև գերմանական թիմի մյուս ֆուտբոլիստներին:

Ինչպես հայտնում է հայ բռնքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը, Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել և հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում: 

Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են մաղթել հայ բռնցքամարտիկին` հուլիսի 18-ին կայանալիք մենամարտում։