«Սամպդորիայի» նախկին գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտնվել է «Միլանի»  ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է gazzetta.it-ը:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «դևերի» ղեկավարությունը հետաքրքրված էր նաև  նաև «Զենիթի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի ծառայություններով:

Հավելենք նաև, որ «Միլանին» չհաջողվեց համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, ով որոշել է մեկ տարով ընդմիջում տալ: