Հայաստանի մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մոսկվայում սկսել է նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնության Բ դիզվիոնի հանդիպումներին։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են հետեւյալ 12 խաղացողները.

Ռիչարդ Էլմոյան, «Սան Ֆրանցիսկոյի Համալսարան», (ԱՄՆ)
Անդրեյ Կոնստանտինով, «Սամարա», (Ռուսաստան)
Արտյոմ Թավաքալյան, «Դելավեր Սթեյթ», (ԱՄՆ)
Էդգար Բաբայան, «Տամբով», (Ռուսաստան)
Կիրիլ Հարությունյան, ՄԳՈւ, (Ռուսաստան)
Սերգեյ Պոլուխին, «Տվեր», (Ռուսաստան)
Մհեր Պետրոսյան, «Սպարտակ», Լ. (Ռուսաստան)
Միքայել Պողոսյան, «Տիել», (Ռուսաստան)
Ռաֆիկ Ուզունյան, «Կրասնի Օկտյաբր», (Ռուսաստան)
Արտավազդ Ղռաթյան, «Գրանդ Սպորտ», (Երեւան
Նիկիտա Զախարով, «Տուլա-Արսենալ», (Ռուսաստան)
Արկադի Սուրուջյան, ՌԳՈւՊՍ, (Ռուսաստան)

Այս ցանկից առաջին մարզմանը չեն մասնակցել Արտավազդ Ղռաթյանը եւ Ռիչարդ Էլմոյանը: Վերջինս հավաքականին կմիանա հունիսի 9-ին, իսկ Ղռաթյանը Մոսկվա կուղեւորվի հունիսի 5-ին:

Հիշեցնենք, որ Հունգարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթները սկսելու է հուլիսի 9-ին: Խմբային փուլում հայ բասկետբոլիստները մրցելու են Բելառուսի, Շվեյցարիայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ: