Ինչպես հաղորդում է «արքայական ակումբի» պաշտոնական կայքը, բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։

23-ամյա ֆուտբոլիստն արդեն անցած մրցաշրջանում հանդես եկավ  պորտուգալական «Պորտուի» կազմում։ Պայմանագրի համաձայն՝ պորտուգալական ակումբը կարող էր գնել բրազիլացու տրանսֆերը, սակայն մադրիդցիները 7.5 մլն եվրո են վճարել՝ նրան վերադարձնելու համար։

Հիշեցնենք, որ Կազեմիրոն «Ռեալ» է տեղափոխվել 2013 թվականին։