Մեդալներ ստանալու համար ֆուտբոլիստը պետք է առնվազն մեկ հանդիպում անցկացնի տվյալ խաղարկությունում, իսկ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Թոմաս Վերմալենը, Կլաուդիո Բրավոն, Ժորդի Մասիպը և Դուգլասը ՉԼ որևէ հանդիպման չեն մասնակցել:

Այդ  պատճառով հնարավոր է, որ  նրանք վերադարձնեն մեդալները, հայտնում է Voetbalkrant-ը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Բարսելոնան» 3:1 հաշվով հաղթել էր «Յուվենտուսին»: