Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան հունիսի 30-ին՝  «Արքայական ակումբի» հետ պայմանագրի ավարտից հետո կմեկնի Թուրին, այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը մինչև 2019 թվականը պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ, որտեղ հանդես է գալու  ազատ խաղացողի կարգավիճակով:

Հավելենք, որ Լա լիգայի ավարտված առաջնությունում Խեդիրան 11 հանդիպման է մասնակցել: