Քիչ առաջ հայտնի դարձավ , թե ում հետ է գոտեմարտելու Ռոման Ամոյանը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը: 

Վաղը մեր ըմբիշն առաջինը ուժերը կչափի պորտուգալացի Կարվալյուի հետ: Հաղթանակի դեպքում Ամոյանի հաջորդ մրցակիցը կլինի Մարյանյան (Ռուսաստան) - Ֆոննեսբեկ ( Դանիա) զույգի հաղթողը:

Ռոման Ամոյանին մաղթենք հաջող մեկնարկ: