Բաքվում ընթացող Եվրոպայի Ամառային Առաջին խաղերի մրցակցային երկրորդ օրվա առաջին հաղթանակը տարավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, հայտնում է Առաջին Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:  

Մեր մարզիկը դյուրին հաղթանակ տարավ իսպանացի Իսմայել Սանչես Նավարոյի նկատմամբ:

Այժմ  սպասում ենք Կարապետ Չալյան - Մարկ Մադսեն (Դանիա) և Մաքսիմ Մանուկյան - Արթուր Օմարով (Չեխիա) գոտեմարտերի մեկնարկին: