«Բարսելոնան» առաջիկայում նոր պայմանագիր կկքնի Qatar Airways ավիաընկերության հետ, տեղեկացնում է Forbes-ը:

Ըստ նոր պայմանագրի՝ ավիաընկերությունը կապտանռնագույններին թիմի մարզաշապիկների վրա գովազդի համար տարեկան 90 միլիոն դոլար կվճարի:

Ներկայիս պայմանագրի համաձայն, որի ժամկետը լրանում է գալիք մրցաշրջանի ավարտին, «Բարսելոնան» տարեկան 45 միլիոն դոլար է ստանում:

Նշենք նաև, որ ներկայումս շահավետ պայմանագիր է գործում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ General Motors-ի միջեւ: «Կարմիր սատանաների»՝ ավտոմոբիլային ընկերության գովազդից ստացված տարեկան եկամուտը կազմում է 80 միլիոն դոլար: