Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում երեկ բարեգործական հանդիպում են անցկացրել  «Ռեալի» եւ «Լիվերպուլի» լեգենդները:

Հանդիպումն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 4:2 հաշվով:

Գոլերը՝ Ռոբերտո Կարլոս (42 (11 մետ.), 59), Ամավիսկա (67), Պերես (83) – Քյուել (18), Օոուեն (22):

Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ կազմերով.

«Ռեալ». Բույո, Սալգադո, Կարլոս, Սանչես, Զիդան, Մորյենտես, Զեդորֆ, Կարամբյե, Սանս, Սոլարի, Մակելել, Կոնտրերաս, Գարսիա, Կորտես, Պավոն, Սաբիդո, Կոնգոն, Բուտրագենյո, Պերես, Վելասկո, Ամավիսկա:

«Լիվերպուլ». Դուդեկ, Մակատիր, Կարագեր, Կվարմե, Հարկնես, Մակմանման, Գարսիա, Բերգեր, Քյուել, Ֆաուլեր, Օոուեն, Վեստերվելդ, Ջոնս, Թոմպսոն, Շավյեր, Շմիցեր, Դիաո, Անշո, Ռաշ, Պարտրիջ: