Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ է նշանակվել Սինիշա Միխայլովիչը, հայտնում է թիմը՝ իր  պաշտոնական կայքում:

Սերբ մասնագետը «դևերի» հետ 2 տարվա պայմանագիր է կնքել՝  գլխավորի մարզչի պաշտոնում Միխայովիչը փոխարինելով Ֆիլիպո Ինձագիին:

Հիշեցնենք, որ 46-մարզիչը վերջին 2 մրցաշրջաներում գլխավորում էր «Սամպդորիան»:

Հավելենք նաև, որ «Միլանին» չհաջողվեց համաձայնության գալ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ, ով որոշել է մեկ տարով ընդմիջում տալ: