Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերի շրջանակներում այսօր պայքարն են սկսել ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը գոտեմարտեց 65 կգ քաշային ըմբիշ Դավիթ Սաֆարյանը:

Որակավորման փուլում Դավիթը 2:2 (3:1) հաշվով հաղթեց Մակեդոնիան ներկայացնող Դավիդ Միտրովի հետ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Այստեղ արդեն մեր ըմբիշի  մրցակիցը կլինի Բորիսլավ Նովաչկով (Բուլղարիա) - Նորբերտ Լուկաշ (Հունգարիա) զույգի հաղթողը: