Քիչ առաջ Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրրոպական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի պայքարի 1/8 եզրափակչում 74 կգ քաշային կարգում Գրիգոր Գրիգորյանը 8:11 հաշվով պարտվեց Բուլղարիան ներկայացնող Կիրիլ Թերզիևին:

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի պայքարում 1/8 եզրափակչից դուրս մնաց նաև Դավիթ Սաֆարյանը, իսկ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը քառորդ եզրափակչում է: