Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերի շրջանակներում ավարտվեց սամբոյի պայքարը:

Նախ 57 կգ քաշային կարգի սփոփիչ մենամարտում Տիգրան Կիրակոսյանը 1:3 հաշվով պարտվեց  Բելառուսը ներկայացնող Վլադիսլավ Բուրձին:

Կանանց պայքարի 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանը 0:2 հաշվով զիջեց Մագդալենա Վարբանովային (Բուլղարիա):

Իսկ քիչ առաջ ավարտվեց նաև Աշոտ Դանիելյան  – Ռադիսլավ Մատուկաս (Լատվիա) գոտեմարտը: Դանիելյանը պարտվեց 1:2 հաշվով: