Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին այսօր նշում է ծննդյան 28-ամյակը:

Այս տարիների ընթացքում Մեսսին շատ բաների է հասել:

Իր կյանքի մեծ մասը ֆուտբոլիստն  անց է կացրել որպես «կապտանռնագույնների» ֆուտբոլիստ. նա ակումբին միացել է 13 տարեկան հասակում:

Կամպ Նոուում ելույթները արգենտինացուն դարձրել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Մասնավորապես՝ Մեսսին դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն՝ 466 հանդիպումներում դառնալով 381 գոլի հեղինակ, ինչը նրան հնարավորություն տվեց շրջանցելու անգամ Պաուլինո Ալկանտարին: