«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Դավիդ դե Խեայի տրանսֆերային արժեքը 46 մլն եվրոյից իջեցրել է մինչև 35 մլն.:

«Կարմիր սատանաներն» իջեցրել են դարպասապահի տրանսֆերի նախնական արժեքը, որպեսզի վաճառեն այն՝ նախքան ամառային մրցաշրջանի նախնական մարզումների սկսվելը, տեղեկացնում է AS-ը:

Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալի խոսքերով՝ ակումբը պետք է նոր դարպասապահ ձեռք բերի մինչև հուլիսի 13-ը, երբ թիմը կմեկնի ԱՄՆ՝  մինչմրցաշրջանային շրջագայության:

24-ամյա իսպանացու ձեռքբերմամբ առաջվա պես հետաքրքրված է «Ռեալը»: Մադրիդցիները պատրաստ են դե Խեայի համար 30 մլն վճարել:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնում էին, որ «Արքայական ակումբը» համաձայնության է եկել՝ Կասիլյասի պայմանագրի խզման վերաբերյալ, և Իկերին անպայման դե Խեան պետք է փոխարինի: