Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի 27-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանը  Շվեյցարիայում առաջին մարզումն է անցկացրել անհատական ծրագրով:

«Ընդհանուր առմամբ, առողջությանս հետ ամեն բան կարգին է: Այո, դեռ անհարմարություն կա, սակայն հուսով եմ, որ կշարունակեմ մարզվել և ցավը ժամանակի հետ կանցնի: Գլխավորն այն է, որ ես վերադարձել եմ խաղադաշտ և կաշխատեմ 100 տոկոսով, որպեսզի նախապատրաստվեմ նոր մրցաշրջանին»,- մարզումից հետո ասել է Մովսիսյանը՝ Чемпионат-ի հետ զրույցում:

Հավելենք, որ Ռուսաստանի ավարտված առաջնությունում Մովսիսյանը մասնակցել էր 16 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ: