Այսօր Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը ժամանեց Հունգարիայի Սեկեշֆեխերվար քաղաք, որտեղ հուլիսի 9-ին մեկնարկելու է Եվրոպայի Բ դիվիզիոնի առաջնությունը:

Բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջի փոխանցմամբ՝ Հայաստանի ընտրանին հանգրվանել է «Հոթել Պլատանում»:

Գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովն այսօր իր սաներին հանգստանալու հնարավորություն է տվել, իսկ վաղը՝ հուլիսի 8-ին, հայ բասկետբոլիստներն առաջին մարզումը կանցկացնեն մրցավայրում:

Հավելենք նաև, որ հուլիսի 9-ին Հայաստանն անցկացնելու է առաջին հանդիպումը՝ Շվեյցարիայի հետ: