Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էինք, Մադիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը պատրաստվում է կարիերան շարունակել պորտուգալական «Պորտու» ակումբում:

Record-ի փոխանցմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ակումբի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր։  

Նոր ակումբում դարպասապահը կստանա տարեկան 3.5 մլն եվրո աշխատավարձ:

Հավելենք նաև, որ Կասիլյասի՝ «Ռեալից» հեռանալուն նվիրված արարողությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա հուլիսի 10-ին։