Քիչ առաջ ավարտվեց Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի  «Ուլիս» - «Բիրկիրկարա» պատասխան հանդիպումը:

Հայաստանի փոխչեմպիոնը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց Մալթան ներկայացնող ակումբին:

Գոլերը.

Կոնստանտին Մորոզով (72) - Ֆաբրիցիո Միկոլի (21), Մաուրիսիո Մացետի (44), Պոլ Ֆինեք(80):

Թիմերը դաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.

«Ուլիս». 1.Արսեն Բեգլարյան, 7.Իգոր Պադերին, 8.Դավիդ Խուրցիձե, 10.Ջոել Չիբամբա, 13.Իրակլի Գեպերիձե, 19.Արտակ Ալեքսանյան, 23.Իվան Մամախանով, 26.Ռադե Դուգալիչ, 66.Կոնստատին Մորոզով, 88.Լևան Ջարկավա, 99.Գիորգի Խուբուա:

«Բիրկիրկարա».12.Ակպան Ինի, 5.Մաուրիցիո Մացետի, 15.Նիկոլա Վուկանաչ, 22.Զաք Մուսկատ, 6.Փոլ Ֆենեք, 19.Ժոզեֆ Զերաֆա, 24.Ռոուեն Մուսքաթ, 18.Կոստա Մորաիս, 17.Էդին Մուրգա, 7.Ռայան Կամենզուլի, 10.Ֆաբրիցիո Միկոլի:

Հիշեցնենք, որ մրցակցի հարկի տակ հանդիպումը գոլազուրկ էր ստացվել:

Այսպիսով, Եվրագավաթներում հանդես եկող հայկական 4 ակումբներից մեկը դուրս է մնում հետագա պայքարից: