Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան պատրաստվում է հեռանալ անգլիական ակումբից:

Le Parisien-ի փոխանցմամբ՝  27-ամյա ֆուտբոլիստը տվել է իր համաձայնությունը՝ տեղափոխվելու ֆրանսիական «ՊՍԺ»:

Դի Մարիայի գործակալն արդեն եղել է Փարիզում և հաջող բանակցություներ վարել Ֆրանսիայի չեմպիոնի ղեկավարության հետ:

Փարիզցիները պատրաստ են 60 միլիոն եվրո վճարել՝ արգենտինացուն ձեռք բերելու համար:

Հիշեցնենք, որ Դի Մարիան անգլիական ակումբ էր տեղափոխվել 2014-ի ամռանը՝ Մադրիդի «Ռեալից»: