Սերբիայում ընթացող միջազգային «Ոսկե ձեռնոց» մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն ապահովել են երեք մեդալ։

ՀԲՖ մամուի քարտուղարության հաղորդմամբ՝ 24 երկրների պայքարում եզրափակիչ են դուրս եկել երիտասարդների աշխարհի չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը և 60 կգ քաշային Անի Հովսեփյանը:

91 կգ քաշային Դավիթ Չալոյանը հուլիսի 11-ին կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Սերբիա է մեկնել 6 մարզիկով։