Հարավկորեական Կվանջուում ավարտվեց ամառային Ունիվերսիադա-2015-ը, որտեղ Հայաստանը ներկայացնում էին 12 մարզիկներ՝ 6 մարզաձևերում։

Մեդալային հաշվարկում մեր երկիրը զբաղեցրեց 39-42-րդ տեղերը։

Հայաստանին միակ մեդալը, այն էլ ոսկե, բերեց աթլետ Արթուր Թովմասյանը՝ օղակների վարժությունում։

Հավելենք նաև, որ Ունիվերսիադա-2015-ում հաղթող է դարձել Հարավային Կորեան՝ 47 ոսկե մեդալով։