Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում Գյումրու «Շիրակը» Ստոկհոլմում հյուրընկալվեց շվեդական ԱԻԿ-ին:

Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը խաղի ավարտին արդեն 8 ֆուտբոլիստով էր մնացել և պարտվեց 2:0 հաշվով: 

«Շիրակի» ֆուտբոլիստներից 3-ը՝ Արման Հովհաննիսյանը (68), Գոռ Մալաքյանը (80) և Անդրանիկ Բարիկյանը (85) արժանացան կարմիր քարտերի և հեռացվեցին խաղադաշտից:

Դուբլի հեղինակ դարձավ Հենոկ Գոյտոմը՝ ընդ որում, գոլերից մեկը ճշգրիտ իրականացված 11 մետրանոցի արդյունք էր (25-րդ րոպեին Բանգուրան ևս մեկ 11 մետրանոց իրականացրեց, սակայն Երմակովը կարողացավ ետ մղել այն):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Շիրակ». 45, Վսևվոլոդ Երմակով, 2. Արման Հովհաննիսյան, 20. Միլոշ Ստամենկովիչ, 21. Գևորգ Հովհաննիսյան, 25 Աղվան Դավոյան, 15. Կարեն Ալեքսանյան (ավագ), 36. Դրիսա Դիարասուբա, 8. Գոռ Մալաքյան, 10. Դավիթ Հակոբյան, 22. Էդգար Մալաքյան, 9.Ժան-Ժակ Բուգուհի:

ԱԻԿ. 13. Կենի Ստամատոպուլոս, 3. Պեր Կարլսոն, 4. Նիլս Էրիկ Յոհանսոն (ավագ), 14. Կենի Պեյվի, 18. Նոա Սոնկո Սունդբերգ, 17. Էբենեզեր Օֆորի, 20.Դիկսոն Էտուխու, 24. Շտեֆան Իշիզակի, 28. Նիկլաս Էլիասոն, 10. Հենոկ Գոյտոմ, 23.Մուհամեդ Բանգուրա:

Հավելենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 23-ին՝ Գյումրիում: