Լոնդոնի «Տոտտենհեմը» միացավ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի համար պայքարին:

Goal.com-ի փոխանցմամբ՝  դեռևս պարզ չէ, թե անգլիական ակումբը որքան գումար է պատրաստ առաջարկել տրանսֆերի համար, սակայն նշվում է, որ անկախ ամեն ինչից՝ գերմանական ակումբը չի ցանկանում տրանսֆերի հանել հարձակվողին:

Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը նաև լոնդոնյան «Արսենալի»  ուշադրության կենտրոնում է, որը պատրաստ է նրա համար առաջարկել 40 մլն եվրո։ 

Հավելենք նաև, որ նախորդ մրցաշրջանում Օբամեյանգը թիմի կազմում մասնակցել է 46 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 8 գոալային փոխանցման հեղինակ: