ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup-ի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» երեկ ընկերական հանդիպում է անցկացրել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Խաղն ավարտվել է «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 3:1հաշվով:

Գոլերը.

Ռունի (8), Լինգարդ (65), Յանուզայ (90+1) – Ռաֆինյա (90):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ադրիանո, Պիկե, Վերմալեն, Ալբա, Բուսկետս, Սերխի Ռոբերտո, Ինյեստա, Ռաֆինյա, Սուարես, Պեդրո:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դե Խեա, Դարմիան, Ջոնս, Բլինդ, Շոու, Կարիկ, Շնեյդերլին, Յանգ, Մատա, Մեմֆիս Դեպայ, Ռունի: